ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել իր երեխաների մկրտությունը վստահել կարգալույծ քահանա Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։
Ազգային ժողովի ամբիոնից ելույթի ընթացքում պատգամավորը հայտարարել է իր լիակատար աջակցությունը կարգալույծ ճանաչված հոգևորականին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ես էստեղից հայտարարում եմ, որ տեր Արամի կողքին եմ, ես խոստանում եմ, որ երբ էս ամեն ինչը ավարտվի ու սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց՝ ես իմ երեխաներին տանելու եմ ու խնդրելու եմ, որ տեր Արամը կնքի»,- հայտարարել է նա։
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։






