Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական նիստի ժամանակ, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ասել է, որ «ՀՀԿ-ի ամբողջ քաղաքական կարիերան սուտն է»։
«Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ և եռանդ պետք է ունենա, որ գա, ստեղից խոսի ստի մասին։ Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. դուք դրա պատճառով եք իշխանություն կորցրել»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այնքան է սուտ խոսել, որ ժողովուրդն ասաց՝ «հերիք է՝ մեզ խաբեք»:
«Էլ չեմ ասում՝ իմպիչմենտ էիք անում՝ 24 հոգի քվեարկեց, 34-ն էլ չկարողացաք։ Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ ու ճիշտ եք անում, որ ամաչում եք»,-ընդգծել է նա։
ԱԺ նախագահը խոսել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասին՝ բարձր գնահատելով թիմակիցների աշխատանքը և իրենց քաղաքական առաջընթացը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ նա նշել է. «Հարգելի պատգամավորներ, ես գործի բերումով բոլորիդ ելույթները ուշի ուշով լսում եմ, բայց պետք է ասեմ, որ հպարտանում եմ մեր խմբակցությունով։ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել։ Բոլորիդ սրտիկ»,-նշել է ԱԺ նախագահը։






