AM
24 Հոկտեմբեր 2025 - 08:44 AMT

Իդրամը կգործակցի աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում

Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը և առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսա Bybit-ը հայտարարել են ռազմավարական նոր համագործակցության մասին: Այս համագործակցության գլխավոր նպատակը Իդրամ ընկերության կողմից Հայաստանում արդի և նորարարական տեխնոլոգիաների ներմուծման օգնությամբ վճարային համակարգի զարգացումն է։ Արդյունքում շուտով Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կկարողանան իրենց հավելվածով ավելի քան 25,000 առևտրային կետերում կատարել Իդրամ QR վճարումներ։

«Այս համագործակցությունը վկայում է Իդրամի նորարարությանն ու գլոբալ կապերի ամրապնդմանը միտված հանձնառության մասին։

Մեր QR համակարգի ինտեգրումը Bybit Pay-ի հետ հնարավորություն է տալիս միջազգային զբոսաշրջիկներին կատարելու հարմարավետ և անվտանգ վճարումներ։ Միևնույն ժամանակ, գիտակցելով, որ վճարումների համար թվային ակտիվների օգտագործումը նոր է թափ հավաքում ամբողջ աշխարհում, այս համագործակցությունը թույլ է տալիս Bybit-ի օգտատերերին արդեն իսկ Հայաստանում անկանխիկ վճարումներ կատարել ավելի քան 25,000 առևտրային կետերում՝ պարզ և մատչելի եղանակով», – ասել է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

«Bybit-ը միտված է իրական աշխարհում թվային ակտիվների կիրառման խոչընդոտները վերացնելուն՝ անվտանգ, համապատասխան բոլոր ստանդարտներին և, ամենակարևորը, հնարավորինս հարմար օգտատերերին։ Հայաստանում Bybit Pay-ի գործարկումը Իդրամի լայնածավալ առևտրային ցանցի հետ հնարավորություն է տալիս անխափան մուտք դեպի ամենօրյա վճարումներ։

Մենք շարունակում ենք կենտրոնանալ խորը, արժեքահեն գործընկերություններ կառուցելու վրա, որոնք երկարաժամկետ օգուտներ կբերեն տեղական շուկաներին և ավելի մեծ հնարավորություններ կբացեն օգտատերերի առաջ ամբողջ աշխարհում։ Bybit-ը և ավանդական ֆինթեք ընկերությունները դաշնակիցներ են։ Իդրամի գործընկեր վաճառակետերի ցանցում Bybit հավելվածի ընդլայնումը Հայաստանում ևս մեկ քայլ է մեր գլոբալ ծավալման ճանապարհին՝ մեր համայնքի համար կրիպտո-հարմարավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ», – ավելացրել է Bybit-ի վճարային բիզնեսի զարգացման տնօրենը Սոֆի Չենը։

Ինչպե՞ս կատարել Իդրամ QR-կոդով վճարում.

· Օգտատերը Bybit հավելվածում սեղմում է Bybit Pay կոճակը, ապա ընտրում QR-pay տարբերակը։

· Այնուհետև սքանավորում է վաճառակետում տեղադրված QR-կոդը

· Ակնթարթորեն բացվում է վճարման հաստատման պատուհանը, որտեղ ցուցադրվում են գործարքի մանրամասները։

· Օգտատերը սեղմում է Հաստատել կոճակը՝ վճարումը ավարտելու համար։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։