Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի կազմակերպած 14-րդ խորհրդատվական ֆորումին, որը տեղի է ունեցել Թուրքիայի Կապադովկիա տարածաշրջանում՝ «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ կարևորելով մշակութային երկխոսության զարգացումը։
Երևանը հյուրընկալելու է Եվրոպայի մշակութային ֆորումը 2026-ին։
«Ֆորումը միավորում է եվրոպական քաղաքներն ու կառույցները՝ միևնույն արժեքի շուրջ՝ մշակույթի, կրթության և ժառանգության պահպանումը։
Հայաստանի պատվիրակությունը ներկայացված էր ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
Ֆորումին մասնակցում էր նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը։
Մեծ պատիվ ունեցա հանդես գալ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի անունից, պաշտոնապես հրավիրելով գործընկերներին մասնակցել 2026 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք 15-րդ խորհրդատվական ֆորումին։
Այն կլինի հոբելյանական և կարևոր իրադարձություն՝ եվրոպական մշակութային համագործակցության շրջանակում։
Ֆորումի ընթացքում ներկայացրի Հայաստանի և Երևանի մշակութային, կրթական և ստեղծարար ներուժը՝ ընդգծելով մեր երկրի դերը եվրոպական մշակութային երկխոսության զարգացման գործում։
Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի Երևանում կայանալիք ֆորումը անցնի բարձր մակարդակով՝ արժանի մեր քաղաքի և երկրի մշակութային պատմությանը։
Հայաստանը այսօր հպարտությամբ հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կողմից հավաստագրված վեց մշակութային ուղիների անդամ, և մենք շարունակելու ենք զարգացնել մեր մասնակցությունը այս միջազգային նախաձեռնությանը»,-նշել է նա։






