AM
25 Հոկտեմբեր 2025 - 09:46 AMT

Կիրակի հարցաքննության է կանչվել նաև Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Վրթանեսը

Կիրակի, հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9:00-ին, հարցաքննության է հրավիրվել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանը։ Այդ մասին ասվում է եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

«Տեր Վրթանես Բադալյանին և մյուս քահանա հայրերին հարցաքննության հրավիրողը կամ անտեղյակ է, որ Արագածոտնի Թեմ–ի քահանաները Սուրբ Պատարագ են մատուցում կիրակի օրը, կամ անկողմնակալ չէ և ապօրինի հանձնարարություն է կատարում` նպատակ ունենալով խաթարել թեմում մատուցվող Սուրբ Պատարագները»,–ասվում է գրառման մեջ

Նույն օրն ու նույն ժամին՝ 2025թ. հոկտեմբերի 26-ին, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ով նախատեսել էր պատարագ մատուցել Հովհաննավանքում, ևս հրավիրվել է հարցաքննության քննչական մարմնի կողմից։