Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է լիարժեք բացահայտվի։
«Մենք մշտապես կարծել ենք, որ Հոկտեմբերի 27-ը պետք է մեկ օր առաջ բացահայտվի։ Հրանտ Մաթևոսյանն ասել է՝ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»։ Կարծում եմ, դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման»,– նշել է նա, գրում է Auroranews.am-ը։
Նրա խոսքով՝ կան կարևոր վկաներ, որոնք ներկայում Հայաստանում չեն և չեն հարցաքննվել, սակայն նրանց ցուցմունքները կարող են որոշիչ լինել։
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Գլխավոր դատախազը խոստացել էր, որ գործի բացահայտումը պետք է դառնա մեր բոլորիս պատվի հարցը»,– հավելել է Անդրանիկ Քոչարյանը։
Լրացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի ահաբեկչության 26-րդ տարելիցը, որի հետևանքով զոհվել էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ պետական գործիչներ։






