AM
27 Հոկտեմբեր 2025 - 10:01 AMT

Նախարար․ Նախատեսվում է մինչև 2028–ը բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 2.8%

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ մինչև 2028 թվականը Հայաստանի կառավարությունն իր նպատակն է սահմանել պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը նվազեցնել՝ հասցնելով այն համախառն ներքին արդյունքի 2.8 տոկոսի։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում՝ «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

«2025 թվականի հետ համեմատությամբ՝ մենք որդեգրել ենք ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականությունը, և առաջիկա տարիներին՝ մինչև 2028 թվականը, պլանավորում ենք դեֆիցիտը իջեցնել մինչև 2.8 տոկոսի ՀՆԱ-ի մեջ: 2025 թ․այդ ցուցանիշը կազմում էր 5.5 տոկոս: Սա նպատակ ունի կայուն պահպանել, թույլ չտալ պարտքի սպասարկման գծով ծախսերի և պարտքի նոմինալ մակարդակի աճը, միևնույն ժամանակ ապահովել տնտեսական և մարդկային կապիտալի մեջ ներդրումների և մեր բարեփոխումների սահուն ընթացքը»,- ասել է Հովհաննիսյանը:

Նախարարը նշել է՝ պետական բյուջեի մեջ առաջին անգամ հաստատվել է միջնաժամկետ ծախսերի շրջանակ ոչ թե երեք, այլ հինգ տարվա կտրվածքով, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվել է ավելի շուտ, քան նախկինում: