AM
27 Հոկտեմբեր 2025 - 13:26 AMT

ԱԳ նախարար. Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի:

«Եվ դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման։ Չկա տրամաբանություն, որ կաշխատի ՀՀ հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Ըստ Միրզոյանի՝ ապաշրջափակումն իմաստ չի ունենա ու չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի։

«Ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա»։

Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։ Երևանը ողջունել է այդ որոշումը։ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ–ն հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Ըստ նրա` խոսքը Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղու մասին է։

ՌԴ փոխվարչապետԱլեքսեյ Օվերչուկըհայտարարել է, որԱդրբեջանը պատրաստ էիր տարածքովթույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան