Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ վերացվել է «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի՝ «Զավիկի ղարսի» գործունեության կասեցումը։
Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նախորդ ստուգման ընթացքում արձանագրված խախտումները ամբողջությամբ վերացվել են։
«Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կրկնակի վերահսկողությունը ցույց է տվել, որ այստեղ վերացվել են նախորդիվ հայտնաբերված խախտումները»,- նշված է հաղորդագրության մեջ։






