AM
28 Հոկտեմբեր 2025 - 06:50 AMT

Մարտիրոսյան․ Նոր թիրախային ժուլիկներ են հայտնվել` oգտագործում են կոտրած հայկական հաշիվներ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է նոր տեսակի կիբերհանցագործների մասին, որոնք oգտագործում են կոտրած հայկական հաշիվներ։

«Նոր թիրախային ժուլիկներ են հայտնվել։ Օգտագործում են կոտրած հայկական հաշիվներ։ Տեսքից նորմալ հաշիվ է։ Ու ինչ-որ ներքին, վստահելի, առաջարկներ ունեն։ Կան նաև հայերեն։ Տակը ֆեյքերով մեկնաբանություններ են լցնում, որ էլ ավելի վստահելի լինի։ Լայքերից զգացվում ա, որ մի բան էն չի։ Հետո մարդկանց ուղղորդում են հղումով անցնել, ու վերջում, ինչպես միշտ քարտային տվյալներ գողանում։

Ամեն դեպքում ձեզ լավ հավելված առաջարկեմ, ZeroScam։ Մեջը տեղադրում եք կասկածելի հղումը։ Կամ նույնիսկ սքրինշոթը, ԱԲ–ն, հատուկ վարժեցված (եթե տենց կարելի ա ասել) ասում է՝ վտանգավոր է, թե կարելի է վստահել։ Հավելվածի հղումը մեկնաբանությունում եմ տեղադրում»,–ասվում է գրառման մեջ։