AM
28 Հոկտեմբեր 2025 - 07:57 AMT

Քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորման գործընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը, հայտնում է արդարադատության նախարարությունը։

Քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ընդգծում են արել այն հանգամանքը, որ նման կառույցի ստեղծումը կոչված է ամրապնդելու տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ հիմքերը։

Անձնական տվյալների պաշտպանությունն առանձնակի կարևորություն է ստացել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագընթաց զարգացման պայմաններում։ Զարգացման նման տեմպերն իրենց հետ բերում են նաև մի շարք մարտահրավերներ անձնական տվյալների արտահոսքի և նոր տեսակի խաբեությունների տեսքով։