AM
29 Հոկտեմբեր 2025 - 07:11 AMT

ՀԷՑ-ը բարելավել է դիրքը խոշոր հարկատուների ցանկում

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2025 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով բարելավել է դիրքը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում՝ 21-րդ հորիզոնականից բարձրանալով 18-րդը։ Այդ մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հղում անելով ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներին։

«Նշված ժամանակաշրջանում ՀԷՑ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում է 11,718,541,000․00 ՀՀ դրամ։

2025թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով (հունվար-հունիս ամիսներ) ՀԷՑ-ը ցանկի 21-րդ տեղում էր, իսկ ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում էր՝ 7,726,510,000 ՀՀ դրամ»,-նշել է նա: