Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Դուբայում այս օրերին ընթանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովը և քաղաքապետերի ֆորումը, որը համախմբել է տասնյակ քաղաքապետերի՝ նպատակ ունենալով փոխանակվել կայուն, մրցունակ և նորարար քաղաքների ձևավորման փորձով։
Քննարկվել են Երևանում ներդրումային հնարավորությունները։
«Ֆորումի ընթացքում ներկայացրել եմ Երևանում կիրառվող GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) լուծումները, որոնք այսօր օգտագործվում են քաղաքի տարածական պլանավորման, ենթակառուցվածքների կառավարման, կանաչ տարածքների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների տվյալների միասնական կառավարման համար:
Գործընկերների հետ նաև քննարկել եմ Երևան քաղաքում ներդրումային ծրագրերի հնարավորությունները»,- նշել է քաղաքապետը:






