ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների և տարբեր մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ հանդիպմանը ներկայացրել ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը։
Նա մասնավորապես անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը խաղաղ գործընթացի տեսանկյունից։
Գրիգորյանը նաև խոսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին՝ այն կարևոր համարելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին՝ կազմակերպելով մանրամասն ու բովանդակային քննարկում։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






