«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումներին Դիլիջան քաղաքում՝ ընդգծելով, որ դրանք գերազանցում են քաղաքի 34 տարվա բյուջեն։
«Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և գործընկերների կողմից Դիլիջանում կատարվել է 236 մլն դոլարի ներդրում, որն ավելի շատ է, քան Դիլիջանի 1991-2025թթ. բյուջեների հանրագումարը»։
Նա նշել է, որ միայն Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և հագեցման համար հատկացվել է 136 մլն դոլար։
Ծրագրերից մեկը քաղաքի Կենտրոնական այգու վերակառուցումն ու զարգացումն է, որը սկսվել է 2016–ին։ Կատարվել է 4 մլն դոլարի ներդրում։ Ենթակառուցվածքների զարգացման երկրորդ փուլը կիրականացվի մինչև 2029 թ.։
Ռուբեն Վարդանյանը 2023–ից շինծու գործով պահվում է ադրբեջանական բանտում։ Նրա գործն առանձին է քննավում և նրան ներկայացված մեղադրանքների հանրագումարով նրան ցմահ ազատազրկում է սպառնում։






