AM
30 Հոկտեմբեր 2025 - 11:37 AMT

ՀՀ–ն միացել է Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին

Հայաստանը պաշտոնապես միացել է Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին։ Հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

«Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։