AM
30 Հոկտեմբեր 2025 - 13:47 AMT

ՔԿ նախագահը Պապիկյանի հետ դիրքեր է այցելել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 30-ին այցելել են ՀՀ հարավարևելյան սահմանագոտի՝ տեղում հետևելու ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում Պապիկյանն ու Պողոսյանը նաև եղել են առաջնագծում տեղակայված դիրքերում, շփվել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ և ծանոթացել իրավիճակին։

Բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։

2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի՝ նախկին 2 տարվա փոխարեն դառնալով 1․5 տարի։ Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն։

Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության ընդլայնման շնորհիվ։