Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմությունը չի թաքցնում, որ իրենց ուզածը Գյումրիի կրկնությունն է համապետական ընտրություններում, և որ իրենք դա խափանելու են։
«Ընդդիմությունն ու իրենց կեղծ կաթողիկոսը չեն էլ թաքցնում, որ իրենց ուզածը Գյումրիի կրկնությունն է համապետական ընտրություններում:
Միայն մեկ բան պետք է տարբեր լինի` եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժային կառույցներն արդեն նրանց չեն բռնելու կաշառք ուտելու իրենց սուրբ գործի վրա:
Ահա այս ծրագիրն է, որ բոլորով պիտի խափանենք մյուս տարի: Թող ներեն մեզ, իհարկե, բոլոր կաշառակերները, բայց, վստահաբար, խափանելու ենք»,- ասել է ԱԺ պատգամավորը։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






