Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին առնչվող գործով Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 43 անձի նկատմամբ, որոնցից 26-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը՝ կապված զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործառույթներին միջամտելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ դատական գործի քննությանը խոչընդոտելու փաստերի հետ։
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբհարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Նրանք կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։






