Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում «էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան–Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։
ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը կասեցվել է։
«Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են՝ արձանագրվել է, որ «էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։






