Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է այն լուրը , որ ԱԱԾ աշխատակիցները մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, հայտնում է Factor.am-ը։
«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,–ասել են կոմիտեից։
Ավելի վաղ «Հրապարակն» էր գրել, որ ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում` բարձրաստիճան զինվորականներ։






