Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անհատական կազմը։
Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Անդամների թվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, որը հունիսին նշանակվել է «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն։
Հանձնաժողովի մյուս անդամներն են․
Կարեն Անդրեասյան՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ,
Արմենակ Խաչատրյան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Աննա Կարապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
Վահան Կոստանյան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ,
Ռոբերտ Աբիսողոմոնյան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
Անուշիկ Ավետյան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղա,կալ,
Արմեն Սիմոնյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Քրիստինե Ղալեչյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Ավագ Ավանեսյան՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ,
Արտաշես Թումանյան՝ ՀՀ վարչապետի խորհրդական,
Ռաֆայել Գևորգյան՝ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ,
Գևորգ Մանուկյան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ,
Եսաի Մկրտչյան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
Դավիթ Սանամյան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
Արտյոմ Սուջյան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար,
Անահիտ Շիրինյան՝ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար,
Սերգեյ Պետրոսյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր,
Սահակ Սահակյան՝ ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






