Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով։






