AM
11 June 2009 - 15:03 AMT

Հունիսի 11-ին $500 մլն չափով ռուսական կայուն վարկը փոխանցվել է հայկական կողմին

Հայաստանին $500 մլն չափով ռուսական վարկ է տրամադրվել: Այդ մասին կառավարության նիստին հաղորդել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, վարկային պայմանագիրն արդեն ուժի մեջ է:

Հունիսի 11-ին $500 մլն չափով ռուսական կայուն վարկը փոխանցվել է հայկական կողմին, հաղորդել է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին համաձայնագիր ստորագրեցին ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության օժանդակության համար Երեւանին 15-ամյա վարկ տրամադրելու մասին:

Վարկը, որը Հայաստանը մեկ տրանշով կստանա, հատկացվելու է նպաստային դրույթով. ներկա պայմաններում այն կազմում է տարեկան մոտ 4% հնգամյա նպաստային շրջանով: