ՆԳՆ Կիբեռոստիկանությունը ներկայացրել է, թե ինչ անել, եթե ձեր լուսանկարով WhatsApp հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս ձեր անունից։
«Հաշվի առնելով, որ հետևյալ հղման միջոցով WhatsApp-ին ուղղված դիմումները մեծ մասամբ արդյունավետ չեն լինում, առաջարկվում է հետևել այս քայլերին՝
- Մուտք գործել սեփական WhatsApp հավելվածը։
- Ընտրել ներքևի աջ հատվածում տեղադրված «Настройки» / Settings ընտրանքը։
- Այնուհետև անցնել «Помощь и отзывы» / Help and feedback բաժին։
- Հաջորդաբար բացել «Справочный центр» / Help Center ենթաբաժինը։
- Բաժնի ներքևում գտնել «Связаться с нами» / Contact Us հղումը, որը կփոխադրի դեպի WhatsApp Support պաշտոնական աջակցման հաշիվը։
- WhatsApp Support-ին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն՝
Dear WhatsApp Support Team,
My name is ** (Մուտքագրեք Ձեր անունն ու ազգանունը), and I am a WhatsApp user. I am reporting a serious case of impersonation: someone has created a fake WhatsApp account using my name and photos to deceive people and solicit money.
This situation is seriously damaging my reputation and causing harm to others. Moreover, this activity clearly violates WhatsApp’s Terms of Service, as it involves impersonation and fraudulent behavior.
To assist with your investigation, I am providing the following details:
My real WhatsApp number: +374**** (Ձեր «WhatsApp» հաշվի հեռախոսահամարը)
Fake account number: +374**** (Ձեր անունից հանդես եկող կեղծ հաշվի հեռախոսահամարը)
Attached, you will find screenshots of the fake account and a photo of me holding my passport for identity verification.
Please confirm receipt of this report and take the necessary action to remove the fraudulent account as soon as possible.
Thank you for your prompt attention and support.
Kind Regards
7. Նամակին անհրաժեշտ է կցել՝
▪️ կեղծ օգտահաշվի գլխավոր էջի տեսապատճենը,
▪️ անձնական լուսանկար, որտեղ Դուք ձեռքում պահում եք բացված անձնագիրը՝ այն էջով, որտեղ առկա են Ձեր նկարն ու նույնականացնող տվյալները։ Լուսանկարը պետք է լինի բարձր որակի, որպեսզի հնարավոր լինի պարզ տեսնել անձնագրում առկա տեղեկատվությունը և հաստատել նույնականացումը։






