AM
6 Նոյեմբեր 2025 - 08:01 AMT

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու «Քարնեգի» հիմնադրամի փոխնախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է անցկացրել Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահ և Եվրոպայի ծրագրի ղեկավար դոկտոր Դանիել Բաերի հետ։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ վիճակին, վերջին զարգացումներին տարածաշրջանում, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանն ու դոկտոր Բաերը վստահություն են հայտնել, որ շարունակական երկխոսությունը և համագործակցության ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանային հարցերի շուրջ ավելի խորքային և կառուցողական փոխըմբռնման ձևավորմանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ առաջին աշխատանքային խմբեր ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։