AM
6 Նոյեմբեր 2025 - 09:16 AMT

Փաշինյան․ Շարքային կազմի պայմանագրային 31 զինծառայող ստանում է 700,000 դրամ և ավելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների վարձատրության չափերին՝ ներկայացնելով վերջին վիճակագրությունը կառավարության նիստի ընթացքում։

Վարչապետի խոսքով՝ շարքային կազմի պայմանագրային 1559 զինծառայող ստանում է ամսական 300–400 հազար դրամ վարձատրություն, 400 հազարից 500 հազար դրամ է ստանում 1156 զինծառայող, իսկ 523 հոգի՝ 500 հազարից 600 հազար դրամի չափով, գրում է Aysor.am-ը։

Նրա ներկայացմամբ՝ ևս 244 զինծառայողի վճարումը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող ստանում է 700, 000 դրամ ու ավելի վարձատրություն։

Փաշինյանը նշել է, որ ինքը հատուկ հետաքրքրվել է՝ արդյոք բարձր վճարվող այդ 31 զինծառայողի ծառայության պայմանները, մասնավորապես՝ դրանց հասնելու հնարավորությունները, նույնապես մատչելի են մնացած զինծառայողների համար։

«Խոսքը զորատեսակի, ատեստովորման արդյունքների մասին է ու սա հասանելի է ցանկացած զինծառայողի, ինչը կարևոր արձանագրում է»,- ասել է նա։