AM
6 Նոյեմբեր 2025 - 14:27 AMT

Վերականգնվել է պետության իրավունքը Աջափնյակում 735 քմ հողատարածքի նկատմամբ

Վերականգնվել է պետության իրավունքը Աջափնյակում 735 քմ հողատարածքի նկատմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ»,–ասվում է գրառման մեջ։