AM
7 Նոյեմբեր 2025 - 09:21 AMT

KFC․ Ոչ ոք չի տուժել հրդեհից, բնականոն աշխատանքը շարունակվում է

KFC ռեստորանային ցանցը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ ոք չի տուժել Կոմիտասի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհից։

«Տեղեկացնում ենք, որ ո՛չ մի աշխատակից, ո՛չ մի հյուր, ո՛չ մի անձ չի տուժել հրդեհից։ Ի պատասխան տարածվող նյութերի և հասարակության շրջանում անհանգստությունների, պաշտոնապես հայտարարում ենք, որ KFC ռեստորանային ցանցը շարունակում է իր բնականոն աշխատանքը,–ասվում է հայտարարության մեջ։

Իսկ Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղը արտաքին հարդարման աշխատանքներն ավարտվելուց հետո մոտ օրերս կվերաբացվի։

Ռեստորանի ներքին հարդարումը հրդեհից չի տուժել։

Նոյեմբերի 6-ին ժամը 11:08-ին Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթիի» շենքում տեղակայված սննդի կետում բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է Փրկարար ծառայությունը։ Հրդեհի ընթացքում երկու փրկարար ծխահարվել է։