Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը փոխանցել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, հայտնում է «Ազատությունը»։
Նրա խոսքով՝ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը:
Փաստաբան Վաչե Սիմոնյանը հաստատել է Քերոբյանի ձերբակալման փաստը՝ խոստանալով այլ մանրամասներ հայտնել ավելի ուշ, հայտնում է Aysor.am-ը։
Նախկինում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել, նա տևական ժամանակ կալանքի տակ էր, սակայն հետո ազատ արձակվեց։Իրավապահները Վահան Քերոբյանին մեղադրում էին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։Քերոբյանը պնդում է՝ իրեն առնչվող քրեական գործը մտացածին է։






