FlyOne Armenia ավիաընկերությունը սկսելու է կանոնավոր չվերթեր Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքները կմեկնարկեն 2026թ. մայիսի 25-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։






