AM
8 Նոյեմբեր 2025 - 09:13 AMT

Փաշինյան․ Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենն ու մյուս օկուպացված տարածքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանների հստակեցման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենն ու մյուս տարածքները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»,-գրել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանին «4 անկլավի վերադարձի հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»։ Նա հավելել է, որ խոսքը «Ղազախի շրջանի 3 և Նախիջևանի Քյարքի գյուղի մասին է»:

Ավելի վաղ՝ օգոստոսի 28–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։