ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախագահության 10 տարիները եղել են ամենախաղաղ տարիները։
«Ունեցել ենք ամենից քիչ զոհերը, ընդհանրապես որևէ տարածքային կորուստ չենք ունեցել, ունեցել ենք տնտեսական հաջողություններ»,- ասել է նա։
Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ նա ասել է, որ նրանք «ֆետիշացնում են խաղաղության թեզը, որ ասեն՝ մնացածը երկրորդական է»։
«Ինչո՞ւ են կենտրոնացել այդ խաղաղության օրակարգի վրա։ Պատճատը մեկն է՝ էլ ուրիշ ասելիք չկա՝ պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն, և ասեն, որ մնացածը երկրորդական է, մենք միակ իշխանություննենք, որը բերում է խաղաղությւոն։
Դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենից սարսափելի պատերազմը, որի ղեկավարման ժամանակ մենք ուենցել ենք ամենից մեծ թվով զոհերը և վիրավորները, և այդ մարդը փորձում է այսօր դառնալ խաղաղության աղավնի և խաղաղություն բերող մարդ»,–ասել է նա։






