AM
12 June 2009 - 09:30 AMT

«Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի ներդրումների ծավալը Հայաստանում 2009թ. կկազմի 2,7 մլրդ ռուբլի

«Մենք բավարարված չենք Հայաստանի երկաթուղու հետ հավատարմագրային պայմանագրի կատարման անցած տարվա արդյունքներով»,-հայտարարել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը` այցելելով Երեւանի երկաթուղային կայարան: Ըստ նրա ՌԵՈւ-ն մտադիր է այս տարի ամբողջությամբ լրացնել այդ պակասը: Այդ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի ու կառավարության հետ խորհրդակցությունների ընթացքում:

Վլադիմիր Յակունինը հաղորդել է նաեւ, որ 2009թ ներդրումների ծավալը կկազմի 1,2 մլրդ ռուբլի, որին կհավելվի անցյալ տարվա չկատարված ներդրումների 39 տոկոսը: Այսպիսով, ՌԵՈւ ներդրումների ընդհանուր ծավալը 2009-ին կկազմի 2,7 մլրդ ռուբլի: