AM
11 Նոյեմբեր 2025 - 07:50 AMT

ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկվել են Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները

Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում, հայտնում է ԱԳՆ–ն։

1998թ. ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ: