Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2024 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով՝ հասնելով 21.7 տոկոսի՝ 2023 թվականի 23.7 տոկոսի փոխարեն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6% 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը 0.5 տոկոսային կետ:
Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. սա ի գիտություն նաև մերժվածի, որը մի քանի օր առաջ ասել էր, թե իբր հիմա Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելի բարձր է»,– գրել է նա:






