Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում հավատարմագրված Մ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շեշտելով, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է կայուն խաղաղություն։
Նա անդրադարձ է կատարել Հայաստան–ԵՄ և առանձին անդամ պետությունների հետ հարաբերությունների ընթացիկ ուղղություններին՝ հատկապես կարևորելով վերջին զարգացումները, որոնք տեղի են ունեցել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ԵՄ դեսպանների բարձրացրած հարցերին։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






