AM
12 Նոյեմբեր 2025 - 12:42 AMT

2026–ի փետրվարից մինչև նոյեմբեր վարժական հավաքներ կանցկացվեն

2026 թվականի փետրվարից մինչև նոյեմբեր Հայաստանի զինված ուժերում նախատեսված են վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծ է շրջանառության մեջ դրել, հայտնում է Factor.am-ը։

Հավաքներն անցկացվելու են 25-օրյա ժամկետով՝ մի քանի փուլով։

Նախագծում ընդգծված է, որ «Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով»։

Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողները։

Հավաքները նախատեսվում են անցկացնել հետևյալ ժամանակահատվածներում.

  • 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ
  • 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ
  • 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ
  • 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ
  • 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ
  • 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ
  • 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ

Նախագծում նշված է նաև, որ վարժական հավաքների համար անհրաժեշտ ծախսերն ապահովվելու են 2026 թվականի պետական բյուջեով՝ այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։