AM
12 Նոյեմբեր 2025 - 14:03 AMT

Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն

Evoca-ն և Arca-ն սկսել են խաղարկություն՝ «Փոխանցիր ArcaPay-ով և շահիր», որի ընթացքում Evoca-ի հաճախորդներից 5-ը կարող է շահել iPhone 17 Pro։

Նոյեմբերի 4-30-ը պետք է կատարել 50,000 դրամ և ավել փոխանցումներ EvocaTOUCH հավելվածի ArcaPay ֆունկցիայի միջոցով և ավտոմատ կերպով մասնակցել խաղարկությանը։

Ի՞նչ է ArcaPay-ը

Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։

ArcaPay ֆունկցիայի միջոցով կարելի է գումար փոխանցել հեռախոսահամարով՝ Ամերիաբանկի, ԱՄԻՕ Բանկի, ԱրարատԲանկի, Արդշինբանկի, Արմսվիսբանկի, Արցախբանկի, Բիբլոս Բանկի և Կոնվերս Բանկի հաճախորդներին:

ArcaPay փոխանցում կատարելու համար՝

  • մուտք գործել EvocaTOUCH հավելված,
  • «Գործարքներ» բաժնից ընտրել «Փոխանցում հեռախոսահամարով» ենթաբաժինը,
  • այնուհետև ընտրել ArcaPay,
  • լրացնել ստացողի հեռախոսահամարը և բանկը,
  • ընտրել ելքագրվող հաշիվը և նշել գումարի չափը,
  • սեղմել փոխանցել, այնուհետև ստորագրել։

Իսկ մինչև դեկտեմբերի 31-ը ArcaPay-ով փոխանցումները կլինեն առանց միջնորդավճարի:

  • Խաղարկության ամփոփում՝
  • Դեկտեմբերի 5, ժամը 16:00

Evocabank-ի ինստագրամյան էջի ուղիղ եթեր

Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով ուղիղ եթերի ընթացքում։