AM
13 Նոյեմբեր 2025 - 07:02 AMT

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում մեկնարկել են Սուրբ Սարգիս հայկական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որը մոտ 500 տարվա պատմություն ունի։ Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է եկեղեցի՝ տեղում ծանոթանալու շինարարության ընթացքին, գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին «համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել» և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել:

Այցի ընթացքում նահանգապետին ներկայացվել են 2024 թվականին սկսված վերականգնողական ծրագրի մանրամասները։ Նա ընդգծել է, որ իրենք առաջնահերթություն են տալիս մշակութային արժեքների պահպանմանը։

«Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այս պատմական կառույցը կարևոր ներդրում է ունենալու Սուրի պատմական կառուցվածքի և քաղաքի մշակութային բազմազանության հարցում»,- հայտարարել է Դիարբեքիրի նահանգապետը։