AM
13 Նոյեմբեր 2025 - 07:11 AMT

Փաշինյան․ Եթե զորահանդես կազմակերպեինք, տպավորիչ կլիներ, բայց պատրաստվում ենք խաղաղության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է զորհանդես կազմակերպելուն, ըստ որի՝ եթե նոյեմբերին կամ դեկտեմբերին այն լիներ, շատ տպավորիչ կլիներ։

«Կան կարծիքներ, որ զորահանդես պետք է անել, և կարծիքներ, որ չպետք է՝ ամենատարբեր նկատառումներով։ Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո նորից ակտիվացել են այդ թեմաները: Բայց մյուս կողմից հասկանում ենք, որ սա տեղեկատվական անվտանգության մաս է, որ չկարողանան սխալ տեղեկություններ տարածել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, գրում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ այժմ կենտրոնացած են խաղաղության օրակարգի վրա։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան ցուցադրել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ՀՀ քաղաքացիներին։ Նա հորդորել է 50 հոգանոց խմբեր կազմել և ընտրել պատասխանատուի, նման միջոցառմանը մասնակցելու համար։