ՀԷՑ վերահսկողական կոմիտեն գրել է, որ «ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի 53.6 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը»։
«Ներդումային ծրագրով նախատեսված 53,6 մլրդ ՀՀ դրամ աշխատանքներից 18.06.2025թ դրությամբ կատարված էր 17 մլրդ ՀՀ դրամի աշխատանք, ՀԾԿՀ – ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը՝ նվազեցնելով այն և սահմանվել է որ 2025թ պետք է կատարվի 47 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր»,–ասվում է գրառման մեջ։
Ներկայացվել է նաև պլանավորված և կատարված ներդրումների ծավալը մինչև 2025թ.
«2020 թ.
Պլանավորված՝ 42.2 մլրդ դրամ
Կատարված՝ 36.6 մլրդ դրամ
2021 թ.
Պլանավորված՝ 28.6 մլրդ դրամ
Կատարված՝ 49.3 մլրդ դրամ
2022 թ.
Պլանավորված՝ 27.5 մլրդ դրամ
Կատարված՝ 26.1 մլրդ դրամ
2023 թ.
Պլանավորված՝ 31.5 մլրդ դրամ
Կատարված՝ 34.8 մլրդ դրամ
2024 թ.
Պլանավորված՝ 29.6 մլրդ դրամ
Կատարված՝ 38.2 մլրդ դրամ»,–ասվում է գրառման մեջ։
Նոյեմբերի 13-ին կայանալիք ՀԾԿՀ նիստում նախատեսվում է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։






