AM
12 June 2009 - 13:48 AMT

Դավիթ Սուքիասյան. Անհրաժեշտ է պատասխան հարված հասցնել ճգնաժամին

Երբ գոյություն ունի ճգնաժամի խնդիր, ապա առաջին հերթին դրվում է շահույթ ստանալու հարցը, իսկ առաջնահերթ դառնում է բանկի իրացվելիության ապահովումը, PanARMENINA.Net-ի թղթակցին հայտնել է «Հայէկոնոմբանկի» կառավարման նախագահԴավիթ Սուքիասյանը բանկի բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ: «Մեզ հաջողվել է հասնել 150 տոկոս իրացվելիության, ինչը 2.5 տոկոսով ավելի է նախատեսված նորմատիվից»,- ասել է նա: Նրա խոսքերով, անհրաժեշտ է ստեղծել բանկի գործունեության համար այնպիսի պայմաններ, որպեսզի հետագայում ոչ մի բարդություն չառաջանա, ինչպես նաեւ ներգրավել հաճախորդների մեծ քանակ, ամբողջությմաբ վերցրած ավելացնել տնտեսության վարկավորումը, որպեսզի այն գործի:

Ինչպես հայտնել է կառավարման նախագահը, հիմնականում բանկը շարունակելու է արդեն սկսված ծրագրերը. առաջարկել նոր բաժնետոմսեր, որոնք նպաստում են բանկի հաճախորդների թվի աճին, այդ թվում պլաստիկ քարտերի սպսարկմանը: Նոր ծրագրերը, նրա խոսքերով, իրագործվելու են կառավարության վարկային ծրագրերի շրջանակներում (ռուսական վարկ, վարկային միջոցներ ՀԲ-ից): «Եկել է ակտիվ վարկավորում իրականացնելու ժամանակը, քանի որ մեր կանխատեսումներով գործը կայունացման է գնում: Անհրաժեշտ է պատասխան հարված հասցնել ճգնաժամին, ինչպես դա արել են շատ եվրոպական երկրները»,- ասել է նա: Սուքիասյանը նշել է, որ 2009-ին նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել բանկի վարկային պորտֆելը, ինչը կկազմի մոտ 30 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է մասնաճյուղերի քանակին, նրա կարծիքով, նրանց տոկոսը մեծանալու է ընդամենը 2-ով (բանկը Հայաստանի տարածքում եւ Լեռնային Ղարաբաղում ունի 46 մասնաճյուղեր), քանի որ հիմնական շեշտը դրվելու է տնտեսության վարկավորման վրա:

Բանկը մասնակցել է միջազգային վարկավորման ծրագրերին. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիա, Համաշխարհային բանկ (փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր), Հայ-գերմանական հիմնադրամ (մանր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիր): 2006-ի հոկտեմբերից բանկը մասնակցում է KfW գերմանական բանկի «Հիփոթեկային բանկի կայուն զարգացում» ծրագրին:

31.03.2009-ի դրությամբ բանկն ունի 1.422 բաժնետերեր (16 բաժանետեր-նախագահներ (36.9 տոկոս), որոնցից ամենամեծը Սուքիասյանների ընտանիքն է (53.5 տոկոս) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (25 տոկոս):

2009-ի մարտի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալը 8.412.0 մլն դրամ է, ակտիվները` 50.563.3 մլն դրամ, պարտավորությունները` 42.151.3 մլն դրամ: