ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկատվությանը և հերքել հեռուստաաշտարակն Ադրբեջանի դրոշի գույներով գունավորելու լուրը:
«Այսօր համացանցում տարածել են, թե իբր հեռուստաաշտարակը գունավորված է եղել Ադրբեջանի դրոշի գույներով: Այսպիսի ախմախ ապատեղեկատվությամբ իրենց արևին փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել: Ինչպես ասում են՝ Հիբրիդայինի տուպոյն ա լավ:
Հ.Գ. Աշտարակի լուսավորությունը նորացվել է, ի գիտություն»,- գրել է Հարությունյանը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։






