Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ արդարադատության նախարարությունը սահմանել է հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող առաջադրանքների իրականացման համար՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և տվյալների անվտանգության ոլորտներում առաջընթացի կարևորությունը։
Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով. Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում, Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ, Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում, Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում, Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն, Մարդու իրավունքների պաշտպանություն և խտրականության կանխարգելում, Իրավահավասարության ապահովման քաղաքականության գործնական ապահովում:
Նախատեսվում է նաև հաշվետվությունների միջոցով պարբերաբար գնահատել իրականացվող միջոցառումների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։






