Microsoft ընկերությունը հայտնել է, որ թողարկման է պատրաստում երկար սպասված անտիվիրուսային մթերքը անձնական համակարգիչների համար, որի մասին արդեն վաղուց էր հայտարարվել: Ծրագրվում է, որ անտիվիրուսային մթերքը, որի կոդային անվանումը Morro է, ամերիկյան շուկայում մրցակցելու է անտիվիրուսների այնպիսի արտադրողների հետ, ինչպիսիք են Symantec-ն ու McAfee-ն:
Ներկա պահին Morro-ն ներքին թեստավորում է անցնում Micorosft մասնագետների նախաձեռնությամբ: Բայց մոտ ժամանակներս պատրաստ կլինի նաեւ փորձնական տարբերակը, որը կտեղադրվի ընկերության վեբ-կայքում: Ինչպես հայտնել են Micorosft-ում, նրանք որպես հիմնական մրցակիցներ դիտարկում են Symantec-ի ու McAfee-ի ապրանքը, որոնց համար տարեկան բաժանորդագրման արժեքը կազմում է մոտ $40, մինչդեռ Morro-ն օգտվողներին անվճար է տրամադրվելու: Բնական է, որ ապագա անտիվիրուսային ապրանքը հիմնարար պաշտպանություն է տրամադրելու, նրա «մարտական թիրախների» թվի մեջ կմտնեն տարբեր տեսակի վիրուսներ, լրտեսական ծրագրեր, ռուտկիտներ եւ տրոյացիներ, հաղորդում է thg.ru-ն:






