ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Հայաստան, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Նա ՀՀ–ում է քննարկելու Սյունիքի մարզում «Թրամփի ուղու» իրականացման ծրագիրը։
«Դեսպան Քվինը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով։
Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին: Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,–ասվում է գրառման մեջ։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել: «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






