«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը, խոսելով ՀԷՑ ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին, ասել է, որ դրանք «ռեպրեսիվ գործողություններ են, օրինական ոչինչ չկա»։
«Հաշվի առնելով այս իշխանությունների գործողությունները, հաշվարկները դրան էլ տանում էին»,- ասել է նա Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի ակցիայի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։
Հակակառուպցիան դատարանում ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդության դատական նիստը:
Նա հավելել է, որ երեք օր է, այդ նիստը շարունակվում է։
«Օրենքի շրջանակներում փաստաբանը, Դավիթ Ղազինյանը ներկայացնելով փաստերը, փաստարկները, որևէ բան չեն կարողանում ասել»,- ասել է նա։
Ալեքսանյանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանն արդեն 150 օրից ավելի ապօրինի կալանքի տակ է։
«Այդ ապօրինությունները շարունակվում են։ Սմս-ներով ու ֆեյսբուքյան ստատուսներով արդարադատությունը Հայաստանում դեռ շարունակվում է»,–հավելել է նա։
Դատարանի մոտ է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է, որ դատարանից որևէ ակնկալիք չունի, սակայն անպայման պետք է կանգնել քաղբանտարկյալների կողքին՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է։
Մամիջանյանը, անդրադառնալով ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու՝ ՀԾԿՀ որոշմանը, ընդգծել է, որ ո՛չ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելը, ո՛չ էլ ապօրինի ազատազարկումը չեն կարող ազդել Սամվել Կարապետյանի վճռականության վրա։
Մամիջանյանը հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տրամադրության տակ ունի վարչական, իրավական և ուժային մեխանիզմներ, մինչդեռ ընդդիմադիր հատվածն առաջնորդվում է բացառապես հայրենասիրական մղումներով։
«Երբ բոլորս միասին կարողանանք Փաշինյանին ցույց տանք, որ իրենք փոքր խմբակ են, մարգինալների մի խումբ, որոնք որևէ անելիք չունեն ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, այն ժամանակ էլ հանգուցալուծումը կլինի»,- հայտարարել է Մամիջանյանը։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:






