Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների նիստին, որը կկայանա հունիսի 25-ին Ստամբուլում: Վեհաժողովի օրերին պետության ղեկավարը կգտնվի Բալթիայի երկրներում, ուր նա կմեկնի պաշտոնական այցով: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ նախօրեին թուրքական «Թուրքիշ դեյլի նյուս» թերթի տարածած տեղեկատվությունը` ՍՏՀ վեհաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպումը չի համապատասխանում իրականությանը: Հանդիպման ժամկետների մասին պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն տեղեկացնում: Հիշեցնենք, որ վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ նրա հանդիպումը Հեյդար Ալիեւի հետ կկայանա մոտ ժամանակներս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը հաստատել է, որ բանակցությունների անցկացման նախաձեռնությունը բխել է Բաքվի կողմից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: