AM
18 Նոյեմբեր 2025 - 12:27 AMT

Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են սահմանազատման մասին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Նրանք ընդգծել են սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կատարվելու է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով սահմանված հիմքի վրա՝ հստակեցված քարտեզների առկայությամբ։